copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:50 22-05-2021

Ամենակարևորը տոլմայի հանրահռչակումն է. Սեդրակ Մամուլյան

Տարբեր կազմակերպություններ, ռեստորաններ և ուսումնական հաստատություններ ներկայացնող խոհարարները Տոլմայի ամենամյա փառատոնի ընթացքում մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար: Տոլմայի բազմազանությունը զարմացրեց ոչ միայն միջոցառման հյուրերին, այլև ժյուրիին։

Տոլմայի տասներորդ հոբելյանական փառատոնը Հայաստանի բնակիչներին և հյուրերին այսօր հավաքեց «Զվարթնոց» տաճարի մոտ: Բաց երկնքի տակ շուրջ 30 տաղավարներ էին տեղակայվել, որոնք ներկայացնում էին հայկական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկի անթիվ-անհամար տարբերակները։

«Ամենակարևորը հայկական խոհանոցի և մասնավորապես մեր խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկի՝ տոլմայի հանրահռչակումն է։ ՄԵնք որոշեցինք այս տարի այնուամենայնիվ անցկացնել փառատոնը և ամեն տարի անելու ենք դա․․․ Այսպես թե այնպես մենք պետք է ոտքի կանգնենք, ուժեղանանք»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Հայտնի խոհարարը հավելեց, որ այցելուների համեմատաբար քիչ թիվը չի ազդել մասնակիցների քանակի վրա։ Մոտ 30 տաղավարներում կարելի էր համտեսել տոլմայի ոչ միայն ավանդական, այլև ամենաանսպասելի տարբերակները։

Հյուրերին ամենաշատը թերևս զարմացրեց մոլեկուլյար տոլման, որն ինչպես ձևով, այնպես էլ համով ձկնկիթ էր հիշեցնում։

Արցախի թիմը պնդուկի և ազնվամորու տերևներով տոլմա ներկայացրեց։ Նրանց տաղավարում կարելի էր փորձել նաև յուրահատուկ միջուկով՝ աղացած գարեձավարով և անանուխով տոլման։

Այցելուների ուշադրությունը գրավեց նաև նարնջի կեղևի մեջ փաթաթված տոլման։

«Այս տարբերակը ես եմ մտածել աշակերտներիս հետ։ Միսը եփվում է նարնջի հյութով։ Մենք միջուկի մեջ բլղուր ենք ավելացնում, համեմում ենք սիրով»,-ասաց խոհարար Աննա Եղոյանը։

«Հույսի տուն» բարեգործական կենտրոնի տաղավարում սիրիահայ Թամար Հեքիմյանը հյուրերին առաջարկեց Հալեպի տոլմա՝ սարմա։

«Հալեպի տոլմայի հեղինակները 1915թ․-ին Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերն են։ Տավարի միսը համեմում են կիտրոնի հյութով, սխտորով և անանուխով։ Հալեպում մենք այն ոչ թե տոլմա, այլ սարմա ենք անվանում։ Իսկ տոլման մեզ մոտ սմբուկի մեջ եփված միսն է»,-ասաց Թամարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում սարման սկսել է սիրվել սիրիացի հայրենադարձների հայտնվելուց հետո։ Նա համոզված է, որ խոհարարական ավանդույթները երկու երկրների հայերին օգնում են միավորվել։

Ցնցող աշխատանք էին արել Երևանի թիվ 6 քոլեջի խոհարարները։ Նրանք հաղթող ճանաչվեցին երեք անվանակարգում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում»։ Հաղթողների ուտեստը պատրաստված էր Մարտիրոս Սարյանի կտավի տեսքով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից