copy image url
Ավելին 5 տարի առաջ - 09:53 22-05-2021

Լեդի Գագան պատմել է իր հանդեպ կատարած սեռական բռնության փորձի մասին

35-ամյա Լեդի Գագանն անկեղծորեն պատմել է սեռական բռնության փորձի մասին։ Աստղը խոստովանել է, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել է երաժշտական պրոդյուսերը (նա չի նշել վերջինիս անունը), ինչից հետո ինքը հղիացել է։ Այդ մասին նա պատմել է արքայազն Հարիի և Օփրա Ուինֆրիի «Ես, որին դուք չեք տեսնում (The Me You Can't See) վավերագրական ֆիլմում, որը նվիրված է հոգեկան առողջության խնդրին։

«Ես 19 տարեկան էի, աշխատում էի ոլորտում։ Պրոդյուսերն ինձ ասաց․ «Հանիր հանգուստդ»։ Ես նրան մերժեցի։ Ես հեռացա, այդ ժամանակ նա ինձ ասաց, որ կայրի իմ բոլոր ձայնագրությունները։ Նա չէր դադարում ինձ խնդրել անել դա, և ես պարզապես սառել էի։ Չեմ հիշում, թե ինչ եղավ հետո»,- ասել է նա։ Գագան պատմել է, որ նախ ուժեղ ցավ է զգացել, ապա՝ լիակատար ընդարմացում։

Արդյունքում աստղի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել, և դեպրեսիա է սկսվել։ Մի քանի տարի անց երգչուհին հայտնվել է հիվանդանոցում, ուր նրան հոգեբուժական օգնություն են ցույց տվել։ «Ես մի քանի շաբաթ հիվանդ էի։ Ես այդ ժամանակ գիտակցեցի, որ դա նույնպիսի ցավ էր, որը ես զգացել եմ, երբ մարդը, որն ինձ բռնաբարել է, հղի վիճակում ինձ նետեց ծնողներիս տան մոտ։ Սիրտս խառնում էր»,- պատմել է նա։

Երգչուհին խոստովանել է, որ բռնաբարությունից հետո պրոդյուսերն իրեն կողպել է ձայնագրման ստոիդիայում, ուր պահել է մի քանի օր ու դաժան վերաբերմունք ցուցաբերել։ Լեդի Գագան հավելել է, որ որոշել է երբեք չնշել այդ պրոդյուսերի անունը, քանի որ այլևս չի ցանկում դեմ առ դեմ հանդիպել նրան։

Երգչուհին նաև խոստովանել է, որ զբաղվել է ինքնախարազանմամբ՝ իրեն ֆիզիկական ցավ պատճառով։ Նրա խոսքով՝ իրենից երեք տարի է պահանջվել ներքին դևերին հաղթելու համար։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը