copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:41 22-05-2021

Կորոնավիրուսի պատվաստումների 90%-ը կատարվել է «ՄԵծ քսանյակի» (G20) երկրներում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մոտ 90%-ը կատարվել է G20-ի երկրների տարածքում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աշխարհում օգտագործված պատվաստանյութի մոտ 90%-ը բաժին է ընկնում G20-ի երկրներին»,- նշել է նա:

Հեբրեյեսուսը հարուստ երկրներին կոչ է արել կիսել դեղամիջոցը և արագացնել պատվաստանյութերի բաշխումը COVAX մեխանիզմի միջոցով:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 166.064.212 մարդ, որից 3.448.370-ը մահացել են, 146.805.164-ը՝ ապաքինվել: Վարակի տարածման առումով առաջին տեղում ԱՄՆ-ն է: Դրան հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Թուրքիան և Ռուսաստանը:

ԱՀԿ-ն գնահատել է աշխարհում կորոնավիրուսից մահացությունների իրական թիվը. համավարակի սկզբից աշխարհում 6-8 միլիոն մարդ կարող էր մահանալ կորոնավիրուսային վարակից: Միաժամանակ ԱՀԿ մասնագետները կարծում են, որ ներկայումս վիրուսից ընդհանուր մահացությունն առնվազն 2-3 անգամ գերազանցում է պաշտոնապես գրանցված տվյալները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում