copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:45 21-05-2021

Ռուսաստանի որոշումը շարունակում է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի զբոսաշրջությանը

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված՝ չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական S7 և Aeroflot ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրին տոմսերի վաճառքը։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ թռիչքների թույլտվություն ունեցող երկրներն են Բուլղարիան, Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրող Ժալե Օզգենթյուրքը թեմայի վերաբերյալ հարզազրույցներ է վերցրել ռուս գործարարներից և վերլուծական անդրադարձ կատարել իր սյունակում:

Լրագրողը նշել է, որ հիշյալ որոշումն ավելի շատ քաղաքական և փոքր-ինչ պատժիչ բնույթ է կրում, քան կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ:

Ռուս գործարարներից մեկն Օզգենթյուրքին հայտնել է, որ Թուրքիայի դեմ սահմանված արգելքի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, որ Անկարան ԱԹՍ-ներ է վաճառել Ուկրաինային:

Օզգենթյուրքը, մեջբերելով ռուս գործարարի խոսքերը, գրել է. «Եթե նույնիսկ ռուս զբոսաշրջիկների կողմից պահանջարկը մեծանա էլ, կառավարությունը զգուշացրել է՝ «ծրագրեր մի կազմեք»»:

Նշվում է, որ ամառային արձակուրդների համար Ռուսաստանի մոտ 20 շրջաններից թռիչքներ են լինելու տարբեր ուղղություններով:

Լրագրողի հաղորդմամբ՝ Ռուսաստանից պատվիրակություն է մեկնելու Թուրքիա՝ ուսումնասիրություններ կատարելու:

Թուրքիայում զբոսաշրջային ոլորտի աշխատողները հույս չունեն, որ մինչև հունիսի 30-ը կբացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում