copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:05 20-05-2021

Անջելինա Ջոլին նկարահանվել է բնապահպանական տեսահոլովակում՝ ի պաշտպանություն անհետացող մեղուների

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մասնակցել է բնապահպանական նախագծի, որի նպատակն է մեղուների անհետացման մասին հասարակությանը իրազեկել և բարձրացնել տեղեկացվածության մակարդակը: Ըստ գիտնականների՝ մեղուների ոչնչացման վտանգը սպառնալիք է և կհանգեցնի համաշխարհային էկոլոգիական աղետի:

Որպես տարբեր բարեգործական ծրագրերի երկարամյա դեսպան՝ Ջոլին համաձայնել է նկարահանվել անսովոր տեսանյութում: Մերկ ուսերով, պարանոցով և բաց դեմքով նա կանգնած է մեղուների բազմության մեջ: Դերասանուհին թույլ է տվել, որ մեղուները դիպչեն մարմնին: Նկարահանումների ողջ ընթացքը տևել է 18 րոպե:

«Մեղուները չեն կծել»,- տեսանյութի ավարտին նշել է նկարահանող խումբը: Մեղուների հարձակման վտանգը նվազեցնելու նպատակով՝ սենյակում անջատված է եղել լույսը և տիրել է բացարձակ լռություն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից