copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:40 20-05-2021

Գվատեմալայի բանտում անկարգությունների ժամանակ բանտարկյալներին գլխատել են

Ավելի քան 2000 բանտարկյալ ունեցող բանտում անկարգությունները սկսվել են թշնամի հանցավոր խմբավորումների բախման պատճառով:

Գվատեմալայի Կանտել համայնքի բանտում բանտարկյալները խռովություն են կազմակերպել, որի ընթացքում սպանվել է 6 մարդ: Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, հաղորդել է Prensa Libre թերթը՝ հղում կատարելով երկրի հրշեջ ծառայությանը:

Թերթի տվյալների համաձայն՝ անկարգությունները բանտում սկսվել են թշնամի հանցավոր խմբավորումների բախման պատճառով: Սպանվածներից մի քանիսը գլխատվել և անդամահատվել են: Զոհերի մարմինները գտել են հաստատության բակերից մեկում:

Նշվում է, որ զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել, քանի որ 900 բանտարկյալի համար նախատեսված բանտում 2252 մարդ է պահվում:

Իրավապահները ձերբակալել են մի քանի հոգու:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում