copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:16 18-05-2021

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը Պատարագ է մատուցել այդ երկրում առաջին հայկական՝ սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մայիս օրերս առաջնորդական այց կատարեց Օզասկոյի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Առաջնորդ սրբազան հայրը իր հովվական ծառայության ընթացքում միշտ կարևորում է բրազիլահայերի կյանքում մեծ դեր ունեցող առաջին հայկական եկեղեցու խորհուրդը: Այս անգամ սրբազանը Պատարագ մատուցեց՝ Տիրոջից խնդրելով պահպանություն և պայծառություն Օզասկոյի հայկական համայնքին և հոգևոր սպասավորին: Այս պահին Օզասկոյում իր 35 տարվա քահանայությունն է բերում Տ. Պողոս ավագ Քահանա Պարոնյանը, ով համեստաբար հովվում է իր հոտը և հավատարիմ է նրա առաքելությանը:

«Սիրելի´ հավատացյալներ, այս եկեղեցու պատերը ծեփված են ձեր հայրերի և մայրերի աղոթքներով: Քրիստոնեության և հայապահպանության շարունակականության ճյուղերից մեկը նաև այս եկեղեցին է: Սիրեցե´ք և Տիրոջից խնդրեցե´ք կարևորագույնը ձեր և ձեր զավակների համար, սովորեցրեք նրանց երբեք չմոռանալ եկեղեցի եկող այս շնորհատու ճանապարհը: Դուք եք լուսավորում այս եկեղեցին, առանց ձեզ չկա գեթ մեկ իմաստ այս եկեղեցու գոյության: Մեր աղոթքն է, որպեսզի միշտ այսպես պայծառ և լուսավոր տեսնենք Օզասկոյի հայկական եկեղեցին, լուսավոր տեսնենք նաև ձեզ, սիրելի հավատացյալներ, դուք եք պահպանողը այն արժեքների՝ որոնք մշտամնա անհրաժեշտություն են օտար հողում հայրենիք ստեղծող յուրաքանչյուր անհատի համար: Մեր գոհունակության խոսքն ենք բերում նաև ձեր հոգևոր սպասավորին՝ Տ. Պոսոս ավագ քահանա Պարոնյանին, ով 35 տարիներ շարունակ խոնարհաբար իր արդյունավոր ծառայությունն է բերում իր հավատացյալներին: Հիշեցե´ք նրան ձեր աղոթքներում, աղոթեցե´ք Տեր Հայրի լուսավոր ծառայության հարատևության համար»,- նշել է սրբազանը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին