copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:25 18-05-2021

ՆԱՍԱ-ն ընտրել է Երկրի լավագույն պատկերը տիեզերքից

Tournament Earth 2021 մրցույթի հինգ փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել Վանա լճի լուսանկարը: Մրցույթին քվեարկել է ավելի քան 930.000 ձայն:

Պատմական Հայաստանի մասը կազմող Վանա լիճը, որն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության արևելքում, հայտնի է որպես աշխարհում ամենամեծ կարբոնատային (սոդային) և չորրորդ ամենամեծ անհոսք լիճ: Այժմ լիճն ունի մեկ այլ կոչում՝ ամենագեղեցիկ լիճը Երկրի արբանյակային պատկերներում:

Լճի լուսանկարն արել է տիեզերագնաց Քեյթ Ռուբինսը: Լուսանկարը նոր չի արվել, այն հայտնվել է 2016 թ. սեպտեմբերին:

Նշենք, որ ՆԱՍԱ-ի կազմակերպած մրցույթի շրջանակում ընտրվել է ավելի քան 20 լուսանկար, որոնք տիեզերագնացները նկարել են Միջազգային տիեզերական կայանից ավելի քան 20 տարվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում