Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:17 17-05-2021

ԱՄՆ-ն ունի 60,000 մարտիկներից կազմված գաղտնի բանակ․ Newsweek

Վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստեղծել է «գաղտնի բանակ», որը բաղկացած է մոտավորապես 60,000 մարդուց։ Երկամյա հետաքննությունից հետո այս մասին հաղորդում է Newsweek-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «գաղտնի բանակը» առաքելությունների է ուղարկվում երկրի ներսում և արտերկրում, նրա մարտիկներն աշխատում են ռազմական համազգեստով կամ քաղաքացիական անձանց քողի տակ: Ծրագրին մասնակցում են շուրջ 130 մասնավոր ընկերություններ և տասնյակ պետական ​​կազմակերպություններ, որոնք տարեկան ավելի քան 900 միլիոն դոլար են ծախսում գաղտնի ուժերի սպասարկման վրա:

Newsweek-ը գրում է, որ գաղտնի ուժերի կեսից ավելին ծառայում են «հատուկ գործողությունների ուժերում»: Այս ստորաբաժանումների մարտիկները «հետապնդում են ահաբեկիչներին Պակիստանից մինչև Արևմտյան Աֆրիկա ձգվող պատերազմական գոտիներում, բայց նաև ավելի շատ աշխատում են չճանաչված թեժ կետերում՝ ներառյալ թշնամու թիկունքում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը»:

Բացի այդ՝ «գաղտնի բանակի» ամենաթարմ ու արագ աճող խումբը կիբեր մասնագետներն են, որոնք տեղեկատվություն են հավաքում համացանցում: Գաղտնի ուժերի հարյուրավոր անձնակազմեր աշխատում են նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) համար։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան