copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:15 15-05-2021

Իրանի ԱԳ նախարարը չեղյալ է հայտարարել դեպի Վիեննա ուղևորությունը

Wiener Zeitung-ը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել այցը Ավստրիա, կառավարական շենքերի վրա Իսրայելի դրոշների փակցված լինելու պատճառով:
Իրանի ԱԳ նախարարի այցը Վիեննա նախատեսված էր մայիսի 15-ին։ Նա պետք է հանդիպեր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգին։

«Ցավում ենք և մենք դա ի նկատի կունենանք»,- հայտարարել են Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Մայիսի 14-ին Ավստրիայի կանցլերի և Ավստրիայի ԱԳՆ-ի շենքերի վրա կախվել են Իսրայելի դրոշները Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի սրված հակամարտության կապակցությամբ:

Վիեննայի արարքը քննադատել Է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին։ Նրա խոսքով՝ ցնցող և ցավագին էր տեսնել «Վիեննայի կառավարական հաստատությունների վրա օկուպացիոն ռեժիմի դրոշը, որի հետևանքով ընդամենը մի քանի օրվա ընթացքում դաժանաբար սպանվել են տասնյակ անմեղ խաղաղ բնակիչներ»:

Մայիսի 11-ի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում հրթիռակոծությունները, որոնք հաջորդել են Արևելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին այն բանից հետո, երբ իսրայելական դատարանը Արաբական ընտանիքներից Շեյխ-Ջարախ թաղամասում տներ առգրավելու մասին որոշում է կայացրել:

Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Իսրայելում հայտարարել են 11 մարդու, այդ թվում՝ մեկ զինվորականի մահվան մասին։ Իսրայելում տուժածների թիվը գնահատել են ավելի քան 500 մարդ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում