copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:35 14-05-2021

ՀԱՊԿ-ն արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ-ն արձագանքելու երեք օրվա ժամկետ ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։

«Երեք օրվա ընթացքում մեխանիզմը սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձեւավորվում է համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից»,- նշեց փոխնախարարը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ հակառակորդը 250 հոգանոց զինվորականներով հատել է պետական սահմանը, արդյոք Հայաստանը 4-րդ հոդվածով չպե՞տք է դիմեր ՀԱՊԿ-ին, փոխնախարարն ասաց. «Անհրաժեշտություն կար նախ սկսելու քննարկումները ՀԱՊԿ-ի գործընկերների հետ՝ հասկանալու պրոցեդուրաները։ Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելուն՝ Ապիտոնյանն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե՛ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե՛ ԵԱՀԿ-ի գործող նախագահողին եւ տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա նշեց, որ այն ընթացքի մեջ է, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել նամակի բովանդակությունից։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը