copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:14 14-05-2021

Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

«Իրականում ադրբեջանցիների նպատակը ՀՀ տարածքում ռազմական բախում հրահրելն է, այսինքն՝ սա մի բլուրի, լեռան կամ մի կոորդինատի վերաբերյալ լոկալ ակցիա չէ»,- այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ մի քանի փաստարկներ կան, այն է՝ կեղծ քարտեզներով սադրանքների գնալը, 15-հազարանոց զորքով զորավարժություն իրականացնելու մասին հայտարարությունը և այլն։
«Այսօր բանակցությունները Սյունիքում ընդհատվել են և կշարունակվեն վաղը՝ 15։00-ին»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ գործընկերների համար կարևոր է այն պարզաբանումը, թե տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում։
«Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով։ Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի ու կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
«Երեկ՝ երեկոյան, հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, որի ընթացքում ռազմական օգնություն չեմ խնդրել ՌԴ նախագահից, չնայած՝ Հայաստանի և Ռուսաստանի պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես ռազմական օգնություն չեմ խնդրել մի պարզ պատճառով․ նախ, մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է, որ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան ՀՀ սահմանից անդին և կա շատ ավելի կարևոր բան. այն է՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ լքեն ՀՀ տարածքը: Երեկվանից մինչև այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ: Այսինքն՝ կան կետեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են, բայց քանի որ պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, այսօր նաև նամակով դիմել են ՌԴ նախագահին, որ, համաձայն 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, Ռուսաստանը ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում