copy image url
Ներքին 5 տարի առաջ - 20:40 12-05-2021

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի անվտանգության ապահովման համար միջոցներ են ձեռնարկվել

Դատավոր Մհեր Պետրոսյանի հարցով ԲԴԽ–ի դիմումը ստուգելուց հետո քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։

Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։ Դրանից հետո նա դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ` տեղեկացնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ-ն դատավորի դիմումն ուղարկել էր դատախազություն:

«Մհեր Պետրոսյանի առնչությամբ դատախազությունը ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,–հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մարտի 17-ին այցելել էին դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Դատավորը մերժել էր նրանց ընդունել ու այցի մասին անմիջապես տեղյակ էր պահել ԲԴԽ-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում