copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:58 12-05-2021

Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 27 երկրի դիրիժոր

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունումն ավարտվել է։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ հունիսի 6-ից 12-ը Երևանում կայանալիք խաչատրյանական մրցույթն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Մայիսի 11-ին ամփոփվել են երաժշտական այս ստուգատեսին մասնակցելու համար ներկայացված հայտերը։ Դիմել են մեծ թվով երիտասարդ դիրիժորներ։

Հայտեր են ստացվել աշխարհի 27 երկրից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Կորեայի Հանրապետություն, Իսպանիա, Իսրայել, Գերմանիա, Ավստրիա, Վրաստան, Կոտ դ'Իվուար, Հոնկոնգ, Ռուսաստանի Դաշնություն, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Կոլումբիա, Չեխիա, Ֆրանսիա, Թայվան/Չինաստան, Հայաստան/Գերմանիա, Հայաստան, Ուկրաինա, Ղազախստան, Չինաստան, Մալայզիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն, Բելառուս, Լեհաստան։

Դիմած բոլոր մասնակիցները կանցնեն նախընտրական փուլ։ Լավագույն 18-ը հնարավորություն կունենան մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան մրցույթի առաջին փուլին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում