copy image url
Ներքին 5 տարի առաջ - 17:11 10-05-2021

Արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի. Նազելի Բաղդասարյան

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին և, առավելապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը:

«Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե տեսնեք մի պատգամավորի, որը շրջում է ճոխ մեքենաներով և շրջագայում է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ապրում են իրենց հոգսերով»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր ուզում են վերարտադրվել՝ երբեմն հաջողված, երբեմն անհաջող փորձերով: Ասաց՝ նրանց նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուց հպատակ սարքելը, որը թույլ չեն տալու:

«Շատ վառ է մեր հիշողության մեջ այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում: Այո՛, իրենց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չի հաջողվել զրկել հպարտությունից: Հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից: Այսօր Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում