copy image url
Միտք 5 տարի առաջ - 11:56 06-05-2021

ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամների` խորհրդի կազմից դուրս գալու որոշմանը, ԵՊՀ գիտխորհրդի և մայր բուհի շուրջ ստեղծված թնջուկին:

15 անդամների դուրս գալն անհնարին դարձրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեությունը. ներկայումս գործ ունենք բավականին սուր կոնֆլիկտի հետ, որի մի թևում ԿԳՄՍ նախարարությունն է, մյուսում` ԵՊՀ գիտխորհուրդը։ Նման կարծիք է հայտնել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` մեկնաբանելով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը։

«Այս ամենի պատճառն այն է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բավական քաղաքականացված հարձակում եղավ ԵՊՀ-ի վրա. պահանջեցին Արամ Սիմոնյանի անհապաղ հրաժարականը, և որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն թեզը, թե ինչու, օրինակ, միայն Արամ Սիմոնյանի, արդյո՞ք Հայաստանի կրթության ոլորտում չկային «նախկինների» այլ ներկայացուցիչներ»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով` նախկին ռեկտորի նկատմամբ որոշակի անձնական ամբիցիաներ կային, կարճ ասած` իշխանությունը այդ պաշտոնի վրա աչք ուներ։ Ասում է` ԵՊՀ-ն այս պահին շատ ավելի վատ վիճակում է, քան մինչև հեղափոխությունը. «Ցանկություն կար ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, բայց հետո ինչ-ինչ հանգամանքներով ձգվեց, գուցե թեկնածուները չէին համապատասխանում, այնուհետև իշխանության ներսում էլ տարաձայնություններ առաջացան, և այդպես ձգվեց, և ունեցանք այս իրավիճակը»:

Սերոբ Խաչատրյանը տեղի ունեցածն անթույլատրելի է համարում։ Սխալ կառավարման ու անհարկի միջամտությունների հետևանքով բուհը 3 տարի ցնցումների մեջ է, իսկ պառակտումը գիտխորհրդի ներսում էլ ավելի խորացրեց կոնֆլիկտը։

«Կոնֆլիկտը շատ սուր է, շատ։ Ակնհայտ է, որ ԵՊՀ կառավարումը բարդ աշխատանք է, և հիմա այդ բարդ աշխատանքին այս լարվածությունն էլ ավելացնելը ոչ ոքի համար ձեռնտու չէ»,- հավելեց Խաչատրյանը և հավելեց, որ չի բացառում, որ բուհի ռեկտորի ընտրության ժամանակ որոշակի ցնցումներ լինեն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում