copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 09:55 06-05-2021

Հայտնի է արքայազն Ֆիլիպի մահվան պաշտոնական պատճառը

Բրիտանացի արքայազն Ֆիլիպի մահվան պաշտոնական պատճառը պատկառելի տարիքն է եղել։ Հայտնել է նրա կինը՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, այդ մասին փոխանցում է Telegraph-ը։

Պարբերականի տվյալներով՝ թագավորական ընտանիքի բուժող բժիշկը փաստաթղթերում նշել է, որ 99-ամյա արքայազն Ֆիլիպը մահացել է ծերությունից։

Այլ հիվանդություններ կամ վնասվածքներ, որոնք կարող էին հանգեցնել նրա մահվան, չեն եղել, նշել Է հրատարակությունը մայիսի 4-ին:

Ֆիլիպի մահվանից մի քանի շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ արքայազնը սրտի հետ կապված քրոնիկական խնդրի պատճառով, հաջող վիրաբուժական վիրահատություն է տարել:

Ապրիլի 9-ին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, մահացել է 99 տարեկանում:

Փետրվարի 16-ին արքայազն Ֆիլիպը հոսպիտալացվել է։ Մեկ ամիս անց նա սրտի հաջող վիրահատությունից հետո լքել է Էդուարդ VII-ի անվան հիվանդանոցը։

Այդ ժամանակ թագավորական շրջապատի աղբյուրը հայտնել էր, որ հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսը չէ։ Ֆիլիպը և Եղիսաբեթը Մեծ Բրիտանիայում առաջիններից են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Վերջին շրջանում 2017-ից սկսած Էդինբուրգի դուքսը մի քանի անգամ հոսպիտալ է պառկել սրտի հետ կապված խնդիրների պատճառով ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում