copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:40 04-05-2021

G20-ի երկրները ողջունել են COVID-19-ի դեմ պատվաստումների անձնագրերի ներդրումը

G20-ի երկրների զբոսաշրջության նախարարությունների ղեկավարները մտադիր են աջակցել COVID-19-ի դեմ պատվաստումների անձնագրերի ներդրմանը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով համատեղ հայտարարության նախագիծը:

Նշվում է, որ ըստ նախարարների` պատվաստումների անձնագրերի ներդրումը պետք է օգնի զբոսաշրջությանը ավելի արագ վերականգնվել և բարենպաստ ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա:

«Մենք շեշտում ենք, որ ճանապարհորդության և զբոսաշրջության վերսկսումը կարևոր է համաշխարհային տնտեսության վերականգնման համար` այս ոլորտի՝ մնացածի վրա ունեցած ուղղակի և անուղղակի ազդեցության պատճառով,- ասված է փաստաթղթում:

Փաստաթղթում նշված է, որ կորոնավիրուսային համաճարակը հնարավորություն է ստեղծել «ավելի դիմացկուն, կենսական զբոսաշրջության ոլորտ», որն ամենից շատն է տուժել համավարակի պատճառով։

Ավելի վաղ Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստման անձնագրերը կարող են նպաստել հարկադրանքին և անհավասարությանը: Մոսկալկովան շեշտել է, որ անձնագրեր ներմուծելու առաջարկը պետք է հնարավորինս լրջորեն մշակվի՝ հատկապես դրանց նպատակների առումով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում