copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:54 13-03-2021

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է NEXTA-Ի՝ ԻՐ ՇՔԵՂ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Bonanza» ֆիլմում իր կյանքի մասին հաղորդված լուրերը կեղծ տեղեկատվություն է անվանել, ինչը հրապարակվել էր YouTube-ի Nexta ալիքում: Այս մասին տեղեկացնում է «БелТА»-ն:

«Ես ինձ երբեք թույլ չեմ տա ինչ-որ բան գողանալ մարդկանցից»,- հավաստիացրել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է, որ ինքը չի դիտել ֆիլմը, բայց ստացել է պատրաստի վերլուծություն:

«Ասում են՝ երկար ֆիլմ է: Ես այդքան ժամանակ չունեմ դիտելու: Նրանք ինձ պարզապես վերլուծությունը փոխանցեցին: Ես ևս եզրակացրի, որ այստեղ ոչ մի նոր բան չկա»,- ասել է նախագահը:

Բելառուսի ղեկավարը հավելել է, որ ինքը երբեք իրեն թույլ չի տա մի բան ասել և այլ բան անել, քանի որ իր համար ամենասարսափելին ամոթն է ժողովրդի առաջ: Նա նաև անվայել է համարել կինոգործիչների գործողությունները:

Ֆիլմը լույս է տեսել այս տարվա մարտի 8-ին և մինչ օրս դիտվել է ավելի քան 4,7 միլիոն անգամ:

Բելառուսում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հանրապետության ԿԸՀ-ն Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթող է ճանաչել նախագահական ընտրություններում, որոնք տեղի էին ունեցել 2020 թ․ օգոստոսի 9-ին: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել էին, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ավելի ուշ հանրապետության նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել էր երկրում Ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը պետք է նպաստի իշխանության փոխանցմանը: Մինչդեռ Լուկաշենկոն բողոքի ցույցեր մեջ մեղադրել է արևմտյան երկրներին և պահանջել քրեական գործ հարուցել խորհրդի անդամների դեմ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել