copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:18 10-03-2021

ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի կինոարտադրության համատեղ ջանքերով ստեղծված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որի պրիեմերան տեղի է ունեցել մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում, ընդգրկվել էր Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների՝ ազգությամբ ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որ ժամանում է Արցախի Հանրապետություն՝ օդանավակայանի վերաբացման համար։ Ծանոթանալով այս երկրին, որն անգամ բազմաթիվ քարտեզների վրա նշված չէ, նա հայտնաբերում է մի դրախտ՝ իր բնակիչներով, կառավարման համակարգով, մշակույթով ու կենցաղով։

Կինոռեժիսորը անդրադարձել է ֆիլմի ուղերձին․ երբ քամին հանդարտվի, Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի, և Արցախի ժողովուրդը կկարողանա հանգիստ շնչել։ Նա նշել է, որ սա հնարավորություն է Արցախը ճանաչելու ֆիլմով, այլ ոչ թե քաղաքականությամբ։

Իսկ ֆիլմի գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորած ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը անդրադարձել է իր արցախյան ճամփորդությանը՝ շեշտելով, որ դրա միջոցով ինքը հայտնաբերել է իրեն։

Դերասան Վարդան Պետրոսյանն էլ, որ հրացանը երբեք վայր չդնող խենթ հայի դերն է մարմնավորել, շեշտել է, որ ֆիլմը ճիշտ ժամանակին է ստեղծվել․ դրա միջոցով մարդիկ կհիշեն այն ամենը, ինչը միգուցե մոռանան։

Ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից