copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:03 09-03-2021

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՌՈՒՍ ԴԵՍՊԱՆ ԱՆԴՐԵՅ ԿԱՌԼՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Անկարայի դատարանը դատավճիռ է կայացրել 2016 թ․ ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով։ Մեղադրվող 28 անձանցից, որոնց թվում էին նախագահ Էրդողանի հակառակորդներ, լրագրող, լուսանկարիչ և այլն, 5-10 տարվա ազատազրկման են ենթարկվել 6 մարդ, 5-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ 6-ը՝ արդարացվել։ Նշենք, որ նրանց մեջ չէ դեսպանին կրակողը, որը Կառլովի սպանությունից 37 րոպե անց սպանվել էր թուրքական ոստիկանության հատուկջոկատայինների կողմից։

Դատախազությունը կարծում է, որ դեսպանին սպանող Ալթինթաշը «գյուլենական» էր և շարքային քաղաքացու դիմակի տակ այլ խմբավորումներ (ներառյալ արմատական ​​իսլամիստների շրջանակներ) ներթափանցելու խնդիր էր ստացել:

Դեսպան Կառլովի սպանության գործով դատավարությունը տևել է երկու տարի: Արդյունքում, դատավորները եկել են այն նույն եզրակացության, որին ողբերգությունից հետո 48 ժամվա ընթացքում եկել է Թուրքիայի նախագահ Էրդողանը. Գյուլենի կողմնակիցները ցանկանում էին սպանել Կառլովին՝ կանխելու Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացումը:

Կառլովի այրին՝ Մարինա Կառլովան, ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ ինքը չի հավատում, թե հետաքննությունը կպարզի, թե ում հրամանով և ինչու է սպանվել իր ամուսինը։ Նա համոզված է, որ գործը երբեք չի բացահայտվի և վաղ թե ուշ կբարդվի որևէ ահաբեկիչի վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում