copy image url
Ավելին 5 տարի առաջ - 21:40 09-03-2021

ՏԻՄԱՏԻՆ «ԽՈԼՈՍՏՅԱԿ» ՀԵՌՈՒՍՏԱՇՈՈՒԻ ՀԱՂԹՈՂ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ ՆՎԻՐԵԼ Է 300 ՀԱԶԱՐ ԴՈԼԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՄԱՏԱՆԻ

Մարտի 14-ին ռուսական «ՏՆՏ» հեռուստալիքով կմեկնարկի «Խոլոստյակ» ռեալիթի շոուի ութերորդ եթերաշրջանը: Շոուի գլխավոր հերոսը հայտնի ռեպեր Տիմատին է: Նկարահանումները տեղի են ունեցել անցյալ տարի նոյեմբերին Դուբայում, որտեղ Տիմատին հանդիպել է իր սրտի համար պայքարող գեղեցկուհիներին:

Արդեն հայտնի է, որ Տիմատին հաղթող մասնակցին նվիրել է թանկարժեք մատանի՝ 300 հազար դոլլար արժողությամբ: Նա վստահեցրել է,որ այդ քայլին գնացել է սիրահարված լինելու պատճառով: Մատանին շքեղ է՝ սպիտակ ոսկուց և ադամանդե բյուրեղներից: Մյուս մասնակիցները նույնպես արժանացել են ուշադրության: Նրանք ընթրել են Տիմատիի հետ Դուբայի լավագույն հյուրանոցներում և ստացել ճոխ ծաղկեփնջեր:

Հայտնի է նաև, որ միևնույն ժամանակ ԱՄԷ-ում, Տիմատիից ոչ հեռու իր հանգիստն էր վայելում նրա նախկին կինը՝ Անաստասիա Ռեշոտովան: Վերջինս այդ օրերին սոցկայքերում հրապրակված լուսանկարներով ակնարկում էր նոր սիրավեպի մասին: Ոմանք կարծում էին, որ զույգը միացել է, ոմանք էլ գտնում էին, որ նրանք կմիանան հեռուստաշոուի ավարտից հետո:

Բայց Ռեշոտովան կտրուկ հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ անգամ «Խոլոստյակի» ավարտից հետո չի պատրաստվում միանալ որևէ մեկի հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից