copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:45 05-03-2021

ՌՈԶԻ ՀԱՆԻՆԳԹՈՆ ՈՒԱՅԹԼԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ Է ԿԻՍԱՄԵՐԿ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ ELLE ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԳՐՈՒՄ

33-ամյա Ռոզի Հանինգթոն Ուայթլին դարձել է Elle ամսագրի նոր հերոսուհին: Նրա նոր ֆոտոշարքը անմիջական է և համարձակ:

Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Ջեյսոն Սթեթհեմի հետ անձնականի վերաբերյալ: Նա նշել է, որ իրենց հարաբերություններում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում:

«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ միշտ կատարյալ է: Սակայն մենք կարողանում ենք միմյանց մոտիվացնել, և մեր խնդիրները հաղթահարել»,-ասել է աստղը:

Նրանք միասին մեծացնում են 3.5 տարեկան որդուն:
Մոդելը նշել է, որ ծննդաբերությունից հետո մարմնի կառուցվածքը իհարկե փոխվում է, բայց այդ մասին ընդհանրապես չի անհանգստանում:

Զույգը անցյալ տարի Միացյալ Նահանգներից Բրիտանիայի Միացյալ թագավորություն է վերադարձել: Ռոզին նշել է, որ երեխային ցանկանում է մեծացնել հայրենիքում:

Խոսելով առօրյայի և աշխատանքի մասին՝ Ռոզին նշել է, որ իր առավոտը բավականին վաղ է սկսվում՝ չնայած երկար քնել սիրելուն:

«Եթե բախտս բերում է, Ջեյսոնը մեկ բաժակ մաչա-լատտե է բերում անկողին»,-ասել է նա:

Այնուհետև Ռոզին նախաճաշում է որդու հետ և նրան տանում մանկապարտեզ: Ապա գնում է վազելու այգում՝ լսելով մոտիվացիոն փոդքաստներ:

33 տարեկան հասակում Ռոզին հասել է մեծ հաջողությունների կարիերայում: Նա ունի մեծ թվով գովազդային պայմանագրեր: Ավելի քան ինը տարի աշխատել է Marks&Spencer ապրանքանիշի հետ որպես դիզայներ և որպես մոդել:

Այս գարնանը կներկայացվի նրա նախագծած կոշիկների նոր հավաքածուն իտալական GiaCouture ապրանքանիշի համար: Նա նաև ստեղծել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշը 2018 թվականին:

Ռոզի հավելել է, որ միշտ ցանկացել է լինել ավելին քան պարզապես մոդել և դա նրան հաջողվել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում