copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:55 05-03-2021

«ԱԵՐՈՖԼՈՏԸ» ՀԵՐՔԵԼ Է ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Աերոֆլոտը» առաջարկել է բոլոր ավիափոխադրողների համար սահմանել օդանավակայաններում չվերթների գրանցման վճար: Այդ մասին գրվել է «Իզվեստիա» թերթում: Նախաձեռնությունն իբրև թե արդեն ուղարկվել է տրանսպորտի նախարարություն:

Նորամուծությունից հետո ուղևորները կարող էին ընտրել՝ վճարե՞լ օդանավակայանում գրանցման համար, թե՞ անվճար առցանց գրանցվել: Տոմսերի արժեքը կնվազի՝ ըստ ուղևորների գրանցման ընկերությունների ծախսերի:

Առաջարկվում է փոփոխել Դաշնային ավիացիոն կանոնակարգերը: Փորձագետները նշել են, որ գաղափարի իրագործումը կպարտավորեցնի ուղևորին ունենալ տեխնիկական միջոցներ ՝ թռիչքի իր իրավունքն իրականացնելու համար:

Ավելի ուշ «Աերոֆլոտի» ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը չի հաստատել տեղեկություններն օդանավակայաններում վճարովի գրանցում մտցնելու ընկերության մտադրության մասին: Նրա խոսքով, նորամուծությունը դեռ չի քննարկվել: Դեմինը բացատրել է, որ խոսքը խոսքը պարզապես օդանավակայանում գրանցման գինը սակագնից բացառելու մասին էր: Ըստ նրա՝ այժմ սակագինը ներառում է նաև գրանցումը, բայց մյուս կողմից ավելի ու ավելի շատ մարդիկ են օգտվում առցանց գրանցումից:

Դեմինը նաև շեշտել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կարող են կարևոր լինել ցածր գնով տոմսեր վաճառող ավիաընկերությունների ուղևորների համար:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի