Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:08 05-03-2021

30-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԶԻՆՀԱԳՈՒՍՏ ՀՐԿԻԶԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ

Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020-ի նոյեմբերի 11-ին փորձել է հրկիզել քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.3 մլն դրամ արժողությամբ զինվորական հանդերձանքը, չի կարողացել, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհն ու մարել։

30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ամենից շատ դիտված