copy image url
Ներքին 5 տարի առաջ - 10:48 02-03-2021

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԱՌՕՐՅԱ ՆԻՍՏ. ՈՒՂԻՂ

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը մեկնարկել է:

Նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Նախատեսված է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, Արտոնագրի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,ինչպե նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը:

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=NAxPSETrL_I&ab_channel=ParliamentofArmenia

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում