copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:25 01-03-2021

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը ծածկոցով ժամանակավոր փակվել է ավարտուն տեսքի բերելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը՝ հերքելով Նժդեհի արձանը քողարկելու վերաբերյալ տեղեկությունը:

«Նժդեհի արձանի առանձին հատվածներ դեռևս ծածկվել է քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից՝ վերջնական տեսքի բերելու նպատակով: Քողարկելու կամ ապամոնտաժման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Նման որոշում կամ կարգադրություն որևէ ատյանի ու ոչ ոքի կողմից չկա»,-նշել է Սաղյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից