copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:54 23-02-2021

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ՝ ՁՆԱԳՆԱՑՆԵՐՈՎ ՄՐՑԱՎԱԶՔԻ ԿԱԴՐԵՐ

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայացած հանդիպման շրջանակում ոչ միայն դահուկային սպորտով են զբաղվել: Պարզվում է՝ դրանից հետո նրանք նստել են ձնագնացներ և իրական մրցավազք կազմակերպել:

Լանջերից մեկում դահուկ քշելուց հետո Պուտինն ու Լուկաշենկոն մոտեցել և նստել են յուրաքանչյուրն իր ձնագնացի ղեկին: Ռուսաստանի ղեկավարի հագին եղել է կապույտ ու կարմիր լեռնադահուկային համազգեստ, իսկ բելառուս հյուրը սահել է սև համազգեստով: Նախագահի ժամանման կադրերը հայտնվել են «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության նախագահական տելեգրամյան ալիքում:

Վլադիմիր Պուտինը միայն մեկ անգամ արգելակել է՝ ձեռքով անելով Սոչիում հանգստացողներին:

Ավելի վաղ Սոչիում կայացած նախորդ բանակցությունների ժամանակ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն զբաղվել էին լեռնադահուկային սպորտով: Բելառուսի նախագահն այդ ժամանակ հայտարարել էր, որ Պուտինի հետ նման ոչ պաշտոնական հաղորդակցությունը համարում է ժամանակից քաղաքականության ուղղություններից մեկը:

Երկու նախագահները պարբերաբար օգտագործում են Սոչիում հանդիպումները ոչ պաշտոնական շփումների համար:

Տեսանյութը՝ https://t.me/rian_ru/82049:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից