copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:30 23-02-2021

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ. ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

«Ոստիկանները քիչ առաջ փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին, որը կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ միացել էր բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին: Սաղաթելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք ստացավ, սակայն նրան հաջողվեց հասնել ՀՅԴ գրասենյակ, որտեղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործ խուժանին: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, նա չի մնալու իր աթոռին»:

Այնուհետև նա կոչ արեց քաղաքացիներին այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքվել Արամի արձանի մոտ: Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո և ոստիկանական բազմաթիվ ուժերի օժանդակությամբ մտավ կառավարական 3-րդ մասնաշենք, որից հետո ոստիկանները բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել բազմաթիվ քաղաքացիների:

Ոստիկանները բոլոր կողմերից շրջափակել էին նաև ՀՀԿ-ի գրասենյակը՝ խոչընդոտելով քաղաքացիների ելումուտը գրասենյակ: Կառավարության շենքի տանիքին այսօր դիպուկահարներ էին տեղակայվել:

Նշված է «Հայրենիքի փրկության շարժում»-ի տարածած հաղորդագրություն մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում