copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:25 22-02-2021

ՌԴ-Ն ՃԻՇՏ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀՀ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում: Այդ համատեքստում համապատասխան համատեղ աշխատանք է տարվում:

Նախարարի խոսքերով, ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվել՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

«Չեմ կասկածում, որ մեր երկրների սահմանապահ ծառայությունները սերտ գործակցում են, իսկ ՀՀ-ում ռուս սահմանապահներին վերապահված խնդիրները կատարվում են ամենաբարձր մակարդակով: Մինչ պատերազմը ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը պատասխանատու էր ԱՊՀ սահմանների անվտանգության համար, որոնք անցնում էին ՀՀ տարածքով: Այսօր իրավիճակը էականորեն փոխվել է »,- նշել է Վաղարշակ Հարությունյանը և հավելել, որ ռուսական ռազմակայանի ընդլայնման և հզորացման հարցը միշտ է եղել օրակարգում, հայկական կողմը միշտ շահագրգիռ է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ընդգրկված է ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ զորակազմում։ Ուստի ռազմակայանի ընդլայնումն ինքնաբերաբար կնպաստի երկկողմ հիմքով գործող համատեղ խմբավորման հզորացմանը:

Ըստ Հարությունյանի՝ «ՌԴ ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել առկա ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և ճիշտ քայլեր է ձեռնարկել ՀՀ-ում ռազմակայանի հզորացման և վերազինման ուղղությամբ։ Վաստահ եմ, որ դա երկարաժամկետ բնույթ է կրելու»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից