copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:22 19-02-2021

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն հետ է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար դեսպան Միլսն այսօր նամակ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցչին, որում փոխվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ նախորդ վարչակազմի դիրքորոշումը»,- հայտարարել է նա:

Ըստ դիվանագետի՝ դրանով ԱՄՆ-ն հաստատում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևը մնում է ուժի մեջ: Նա նշել է, որ նամակն ուղարկվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամներին և «ուժի մեջ է մտել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի