copy image url
Ավելին 5 տարի առաջ - 12:46 18-02-2021

ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀԵՏ «ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԱՓԱԶԱՆՑ ԾԱՆՐ Է ՏԱՆՈՒՄ

Հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի և ամուսնու՝ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի ամուսնալուծությունն անխուսափելի է դարձել, գրում է People ամսագիրը՝ նշելով, որ ռեփերը «ծանր է տանում ընտանեկան ճգնաժամը»։

«Քանյեի գործերն այնքան էլ լավ չեն։ Նա անհանգստացած է և շատ տխուր։ Նա գիտի, որ իրենց ամուսնությունն ավարտված է, և այժմ ոչինչ չի կարող փոխել։ Նա նաև գիտակցում է՝ Քիմին կորցնելով՝ ինչից է զրկվում»,- ամսագրին հայտնել է ռեփերին մոտ կանգնած աղբյուրը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով էլ՝ զույգը հասկանում է, որ ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները չեն համընկնում։

Թեև ամուսնալուծության մասին որևէ փաստաթուղթ դեռ չի ներկայացվել, բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ «ամուսնալուծությունն անխուսափելի է:»

«Հաշտեցման հույսերը շատ քիչ են։ Քիմը չի ցանկանում ցավ պատճառել նրան։ Նա պարզապես գիտի, որ այլևս չի կարող նրա կինը լինել»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում