Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 22:15 17-02-2021

ԵՄ-Ը ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է COVID-19-Ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրահանձնաժողովը արձանագրել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված խարդախության դեպքեր պաշտոնական արտադրողների մատակարարումների հետաձգման ֆոնին։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Ասուլիսը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի YouTube-ի ալիքով:
Ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է ԵՄ երկրներին ոչ պաշտոնական ճանապարհներով պատվաստանյութեր գնելու վտանգների մասին։
«Չկա երաշխիք, որ սրվակները իրական պատվաստանյութ են պարունակելու: Սա շատ ռիսկային է: Չկա նաև փոխադրման կանոններին համապատասխանության երաշխիք»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Ըստ նրա՝ պատվաստանյութերի խարդախության փորձերը հաճախադեպ են դառնում, թեև ԵՄ իշխանությունները պայքարում են դրա դեմ:
Ավելի վաղ Եվրամիությունը հաստատել էր մի մեխանիզմ, որը արգելում է առանց ԵՄ անդամ երկրների թույլտվության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանումն իր տարածքից դուրս:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել