Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:23 17-02-2021

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԼԱՏԻՖԱՆ ԲԱՆՏՈՒՄ Է

Դուբայի էմիր Մուհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումի դստերը՝ արքայադուստր Լատիֆային, բանտում են պահում: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում կատարելով նրա տեսաուղերձին:

2019 թ. գարնանը և ամռանը հեռուստաալիքը նրան հարցեր էր ուղարկել: 35-ամյա արքայադստեր ընկերներին հաջողվել էր նրան հեռախոս փոխանցել: Լատիֆայի թույլտվությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նրա հետ տեսանյութ հրապարակել: Սակայն 2020 թ. ամռանն արքայադստեր հետ կապն ընդհատվել էր:

Sky News-ը ներկայացրել է տեսաձայնագրությունը, որտեղ Լատիֆան հայտարարում է, որ իրեն փակել են արքայական վիլլայում, որը վերափոխել են բանտի: Լուսամուտների վրա վանդակաճաղեր են տեղադրված: Արքայադստեր խոսքերով, դրսում հերթապահում է 5 ոստիկան, իսկ ներսում՝ 2 կին ոստիկան: «Ես նույնիսկ չեմ կարող դուրս գալ մաքուր օդ շնչելու»,- տեսախցիկի առջև ասել է Լատիֆան:

Նա տեսանյութում պնդում է նաև, որ պատանդ է:

Լատիֆան փորձել է փախչել ԱՄԷ-ից 2018 թ. փետրվարին: Փախուստի փորձից հետո նրան բռնել են Հնդկաստանի ափերի մոտ: Արքայադստերը բռնի տուն են վերադարձրել: Նրան բռնելու մասին լուրերից հետո Դուբայի էմիրի դստեր մասին ոչինչ չի լսվել: ԱՄԷ ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ նա ընտանիքի հետ տանն է:

Լատիֆայի այժմյան գտնվելու վայրն անհայտ է: