copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:58 16-02-2021

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴՌՆՓԱԿ

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով շարունակվում է դռնփակ։

Յ․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին միջնորդություն ունի, և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։

Դատավորը տեղեկացրեց նաև, որ Արմեն Գևորգյանի պաշտպանից ևս միջնորդություն կա այն մասին, որ ամբաստանյալ Ա․ Գևորգյանը ցանկանում է մեկնել Նիժնի Նովգորոդ։

Պետական մեղադրողները չառարկեցին Միհրան Պողոսյանի միջնորդությունն առաջնահերթ քննելու դեմ, քանի որ միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալ Խաչատուրովի առողջությանը, թեև հիշեցրին, որ իրենք էլ են ներկայացրել միջնորդություն նախորդ նիստին՝ սահմանափակել դատավարության նախապատրաստական փուլը և անցնել բուն դատաքննությանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում