copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:39 09-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԱՄՆ «ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է ավելացնել իր ներդրումներն Ադրբեջանի էներգետիկ համակարգում։ Այս մասին տեղեկանում ենք USAID-ի՝ «Էներգետիկ ակտիվների զարգացման ներդրումների» մասին ծրագրից։

Ծրագիրը նախատեսում է բարձրացնել ռեգիոնալ էներգամատակարարումների անվտանգության մակարդակը, արդյունավետությունը և հուսալիությունը։ RT-ի փոխանցման համաձայն, նշված նպատակներին Միացյալ Նահանգները մտադիր է հասնել սեկտորի բոլոր ոլորտներում ներդրումներ կատարելու միջոցով՝ ներառյալ ջերմային էլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկայի արտադրության մյուս ձեռնարկությունների մեջ նոր ներդրումներ կատարելով, հատկապես ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգառեսուրսներով աշխատող ձեռնարկություններին։

Հատուկ ուշադրություն է դարձվելու սանիտարական ենթակառուցվածքներին և ջրամատակարարմանը։ Կապալառու ընկերությունները որոշելու են ներդրումային ծրագրերի ծավալը, որոնք արվելու են էներգետիկ սեկտորում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, Վրաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում։ Աշխատանքը պետք է նպաստի, որպեսզի բաց լինեն այդ երկրների շուկաները ամերիկյան բիզնեսի և տեխնոլոգիաների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում