copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:50 05-02-2021

ԻՐԱՎԱԿԱՆ ՍՈՂԱՆՑՔՈՎ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐԸ ԱԶԱՏՎՈՒՄ ԷԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Հանրապետությունում հատկապես վերջին տարիներին հետևողական պայքար է գնում ապօրինի անտառհատումների դեմ: Ոլորտի լիազոր մարմինը բացահայտում է զգալի թվով նման խախտման դեպքեր և քանի որ շրջակա միջավայրին հասցված վնասները սովորաբար գերազանցում են 200 հազար դրամը, այդ գործերը փոխանցվում են իրավապահ մարմիններին:

Սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և կազմակերպությունները բազմիցս ահազանգել են, որ այդ քրեական գործերով բազմաթիվ արդարացման դատավճիռներ են կայացվում: ՀՀ անտառային օրենսգրքում սահմանված չէ ծառ հասկացությունը, իսկ բառարաններում տրված բնորոշման համաձայն՝ ծառը բազմամյա բույս է, որն ունի բնափայտի ամուր բուն և բնի վրա ճյուղերի ու տերևների պսակ: Ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված «ծառեր տեղափոխել» եզրույթը չպետք է նույնացնել վառելափայտի, շինափայտի կամ փայտանյութի հետ, քանի որ վերջինները չունեն ծառի բնորոշմամբ նշված հատկանիշները, և այդ հիմքով պատասխանատվությունից ազատվում էին ապօրինություն անողները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում