copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:16 02-02-2021

ՄԵԳԱՆ ՖՈՔՍԸ ԵՎ ՔՈԼՍՈՆ ԲԵՅՔԵՐԸ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Ինչպես հաղորդում է https://www.spletnik.ru/buzz/love/100252-megan-foks-i-kolson-beyker-vyshli-v-svet.html?fbclid=IwAR1HSt06b38nF2eMXClA6dmihw_TuDmbRHzVQj7lO30KhSjHjVW9DghG-Js կայքը, հանգստյան օրերին 34-ամյա Մեգան Ֆոքսը և նրա 30-ամյա սիրեցյալ Քոուլսոն Բեյքերը ներկայացել են հանրությանը: Զույգը լրագրողների տեսադաշտում է հայտնվել Saturday Night Live հաղորդման ժամանակ, որի ժամանակ Քոլսոնը պետք է հանդես գար երաժշտական կատարմամբ։ Մեգանը որոշել էր ուղեկցել իր սիրելիին:

Ստուդիայի մուտքի մոտ Մեգանին ու Քոուլսոնին արդեն սպասում էին երկրպագուները ՝ նախապես զգուշացնելով իրենց այցի մասին:

Իր ինստագրամյան էջում Մեգանը նույնպես մի քանի լուսանկար տեղադրեց այդ երեկոյից՝ վերնագրում ակնարկելով, որ Քոլսոնի ելույթը անմոռանալի էր.

«Այս շոուն իմ երբևէ տեսած լավագույն ներկայացումն էր»,- գրել է նա։


Զույգի՝ սոցցանցերում տարածված նշանադրության լուրերից հետո սա առաջին հանդիպումն էր երկրպագուների և լրագրողների հետ։

Նշենք, որ նշանադրության մասին ակնարկել էր հենց Մեգանը՝ հանրության առջև հայտնվելով նշանադրության մատանի հիշեցնող զարդով:


Ի դեպ, Մեգանը, վերջերս երկրպագուներին ակնարկել է, որ իրենց մոտալուտ հարսանիքի մասին լուրերը չափազանց ուռճացված են: Ինստագրամի իր պատմությունում նա իր շախմատ խաղալու ժամանակ ցույց է տվել մեկ այլ զարդարանք ՝ անպարկեշտ մակագրությամբ փորագրված մատանի։

Երկրպագուներն անմիջապես հասկացել էին ակնարկը. Բեյքերի հետ իրենց հարսանիքի մասին խոսելը դեռ վաղ է:

Հիշեցնենք, որ Մեգանի ու Քոուլսոնի սիրավեպի մասին հայտնի է դարձել դերասանուհու ամուսնու ՝ Բրայան Օսթին Գրինիի հետ բաժանությունից անմիջապես հետո։

Երկրպագուներից շատերը կարծում էին, որ ռեփերն է Մեգանի ու Բրայանի բաժանման իրական պատճառը, բայց ինքը ՝ Գրինը, պնդում էր, որ Քոլսոնը ոչ մի կապ չունի նրանց բաժանման հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից