copy image url
Ավելին 5 տարի առաջ - 00:02 28-01-2021

«THE NATIONAL INTEREST»-Ը ՀԱՅՏՆԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ՝ ՊՈՒՏԻՆԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԶԱՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ

Ըստ «THE NATIONAL INTEREST»-ի՝ Կրեմլը և Սպիտակ տունը տարբեր տեղեկություններ են հաղորդել երկու նախագահների զրույցի մասին:

Վաշինգտոնը թվարկել է Մոսկվայի դեմ «բողոքներ և պահանջներ», իսկ Կրեմլը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի քննարկման և Իրանի հետ միջուկային զենքի համաձայնագրի հեռանկարների մասին:

Ըստ հոդվածագրի՝ Ռուսաստանը հաշվարկել է համաձայնագրերի գործնական քննարկումը և հնարավոր փոխզիջումները: Իսկ ԱՄՆ նոր վարչակազմը նկատել է Մոսկվային պայմաններ թելադրելու հնարավորություն նախքան երկկողմ հարաբերությունների կարգավորումը:

Ըստ ամսագրի՝ Պուտինի ու Բայդենի շփման միակ պատճառը եղել է «ՍՏԱՐՏ» պայմանագիրը երկարաձգելու որոշումը, ինչը դրական ազդակ է Ռուսաստանի համար:

Հոդվածագրի կարծիքով նախագահների զրույցի հիմնական նպատակը «հող շոշափելն էր»:

Երկու նախագահների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը և Բայդենը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը, ԱՄՆ-ի դուրս գալը «Բաց երկնքի պայմանագրից» և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում