copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:25 27-01-2021

ԿՐԵՄԼԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ԹԵ ԻՆՉ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍԵԼ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԲԱՅԴԵՆԸ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին բանակցությունների ընթացքում քննարկել են, թե համագործակցության ինչ հնարավորություններ կան կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ. «Համագործակցության հնարավորությունները դիտարկվել են այնպիսի սուր խնդրի դեմ պայքարում, ինչպիսին է կորոնավիրուսային համաճարակը, ինչպես նաև այլ ոլորտներում, այդ թվում` առևտրատնտեսական»:

Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-ի՝ Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ գագաթնաժողովի անցկացման մասին մանրամասներ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախօրեին ասել է, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել օտարերկրյա ղեկավարների հետ, բայց ինքը ԱՄՆ նախագահի և Պուտինի հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ կանխատեսումներ չի կարող անել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում