copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:57 27-01-2021

ՊԵՆԵԼՈՊԱ ՔՐՈՒԶ, ՎԱՆԵՍԱ ՊԱՐԱԴԻՍ, ՄԱՐԻՈՆ ԿՈՏԻՅԱՐ՝ CHANEL COUTURE ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԸ

Ինչպես հաղորդում է https://www.spletnik.ru/look/newsmoda/100177-nedelya-vysokoy-mody-v-parizhe-krus-paradi-kotiyar-i-chanel.htmfbclid=IwAR1UoYTZYuCjfmJ7As6RocmDs8lo_j6_FX6Chm0h0c_OlCqodQhFclQFdwo կայքը Փարիզում երեկ տեղի է ունեցել Chanel couture գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը: Քանի որ կորոնավիրուսի պատճառով իրադարձություններին հանդիսատեսներ չեն մասնակցում, այս անգամ այն կազմակերպվել էր նաև փոքրիկ ֆիլմի տեսքով, որը հնարավորություն էր տալիս դիտել ցուցադրությունն առցանց:


Նոր հավաքածուի համար Վիրջինյա Վիարդը համագործակցել է հոլանդացի հայտնի լուսանկարիչ և ռեժիսոր Անտոն Կորբիջնի հետ, որը մոդելներին ներկայացրել է սև-սպիտակ լուսանկարների միջոցով։

Դրանք նկարահանվել են Կամբոնի 31-րդ փողոցում գտնվող ստուդիայում: Գովազդային արշավի դեմքերի շարքում էին Պենելոպա Քրուզը ՝ Մարիոն Կոտիյարը, Վանեսա Պարադիսը և նրա դուստրը ՝ Լիլի-Ռոուզ Դեփը: Հավաքածուն հարուստ էր վառ գույներով ՝ վառ վարդագույնից մինչև բաց կապույտ և սպիտակ:

Վիարդը հարցազրույցներից մեկում նշել է, որ այս անգամ ոգեշնչված է եղել բոհեմական ոճով. Նա այն համեմատել է հարսանիքի կամ ընտանեկան տոնի հետ, որը նշվում է փոքրիկ գյուղակում։

«Սա նաև բացատրում է ոճերի խառնաշփոթությունը. Այս տոնի առթիվ կան ինչպես հնաոճ կանայք, ովքեր նախընտրում են դասական կոստյումներ, այնպես էլ երիտասարդ աղջիկներ, ովքեր առաջին անգամ են «մեծահասակների» զգեստներ հագնում և մի փոքր ծիծաղելի ու միամիտ են թվում»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում