copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:41 26-01-2021

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՐՑԱԽ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ

ՅՈւՆԵՍԿՕ-ն որոշել է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կառույցի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հեռախոսազրույցում ողջունել է այդ որոշումն ու ընդգծել Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը։

Նախարարն անընդունելի է համարել մշակութային ժառանգության պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարն ընդգծել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը՝ հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ա․ Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի