copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:30 26-01-2021

ԶԵՅՆ ՄԱԼԻԿԻ ՆՈՐ ԴԱՋՎԱԾՔԸ, ՈՐՈՒՄ ՓՈՐԱԳՐՎԱԾ Է ԴՍՏԵՐ ԱՆՈՒՆԸ

Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը մշտապես լրատվամիջոցների և երկրապագուների ուշադրության կենտրոնում են, բայց միևնույն ժամանակ, նրանց անձնական և ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են գաղտնի մնալ։


Երբ նրանց դուստրը ծնվեց, նրանք որոշեցին չորս ամիս գաղտնի պահել նրա անունը ՝ միայն երբեմն ցույց տալով երեխային՝ այն էլ ծածկելով նրա դեմքը ժպիտով ՝ ինչպես ավանդաբար անում են:

Օրերս Ջիջին վերջապես հայտնեց դստեր անունը, բայց դա արեց կրկին աննկատելիորեն ՝ Instagram- ի իր էջի նկարագրության մեջ ավելացնելով Mom High արտահայտությունը: Այսօր, ևս բոլորովին պատահականորեն, Զեյն Մալիքի երկրպագուները հայտնաբերեցին, որ նա դաջվածք է նվիրել իր դստերը:

Նույն Instagram- ի ուղիղ հեռարձակման ժամանակ Զեյնը բարձրացրեց ձեռքը ՝ պատասխանելով երկրպագուների հարցերին, որիղ հետո երկրպագուները նկատեցին արտիստի դաստակի վրա փորագրված դաջվածքը:

Աստղերի առավել ուշադիր երկրպագուները, Ջիջիի ինստագրամյան էջը փորփրելուց հետո գտան աղջկա անունը, որը փորագրված է նաև Զեյն Մալիքի դաստակին։


Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանը հայտնի դարձավ, որ Ջիջի Հադիդը և Զեյն Մալիկը պատրաստվում են ծնողներ դառնալ:

Ավելի ուշ, այս տեղեկությունը մամուլում հաստատեց մոդելի մայրը ՝ Յոլանդա Հադիդը, իսկ դրանից հետո Ջիջին չթաքցրեց իր նոր կազմվածքը։


Նշենք, որ զույգը միասին է 2015-ի նոյեմբերից, երբ նրանց երկրպագուները նկատեցին նույն հյուրանոցի նախասրահում: Դրանից հետո պապարացիներին հաջողվեց կադրեր հրապարակել նրանց գրկախառնությունից և միասին անցկացրած ցերեկույթներից։

2018-ի մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին, իսկ ապրիլի վերջին նրանք որոշեցին վերսկսել իրենց հարաբերությունները:

Այնուամենայնիվ, սիրահարների կարճ ժամանակով բաժանումը բավական էր հարաբերությունները նորովի սկսելու համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում