copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:05 26-01-2021

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները հունվարի 22-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահի գրասենյակի ղեկավարներից Հասան Դողանի հետ։

Այդ հանդիպմանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքության աթոռից մասնակցել են «Մենթի-Մենթոր» ծրագրի 14 երիտասարդ, ինչպես նաև հիշյալ ծրագրի համակարգողներ Մերի Թաքսի Դեվեջյանն ու Արաս Յոլուսևերը։

Հանդիպման ընթացքում Թուրքիայի փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչները կարճ ներկայացրել են իրենց համայնքները, այնուհետև ընդգծել նոր ծրագրերի ստեղծման անհրաժեշտությունը։

Հայ համայնքի երիտասարդներից Ջանին Ազիզովը նշել է, որ նմանատիպ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք ավելի մեծամասշտաբ լինեն։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանն էլ այդ առիթով անդրադարձել է հաղորդակցության կարևորությանը՝ ընդգծելով երիտասարդության կարևորությունը Թուրքիայի առաջադիմության համար։ Նա նաև նշել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են տարբեր համայնքների երիտասարդների շփումների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի