copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:05 25-01-2021

ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Իրանի Արդեբիլ հյուսիսարևմտյան նահանգի Փարսաբադ շրջանում շուտով սկսվելու է երկաթուղային տերմինալի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական Trend-ը, այս մասին ասել է նահանգապետ Աքբար Բեհնամջուն:

Նրա խոսքով, ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստում նախագծի կապակցությամբ պայմանագիր է ստորագրվել:

Բեհնամջուն ավելացրել է, որ Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կմ-ն արդեն կառուցվել է:

Նահանգապետը նշել է, որ տերմինալը կնպաստի Արդեբիլ նահանգի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ավելացմանն Ադրբեջան, Ռուսաստան և Կենտրոնական Ասիայի երկրներ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում