copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:15 23-01-2021

ԹՐԱՄՓԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՐՑԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ Է ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է մոտ ապագայում իր ունեցած ծրագրերի մասին հարցին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Սպիտակ տան նախկին ղեկավարը լրագրողների հետ զրուցել է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող իր գոլֆ-ակումբում: «Մենք ինչ-որ բանով կզբաղվենք, բայց ոչ հիմա»,- ասել է Թրամփը:

Դրանից հետո նրա օգնականները լրատվամիջոցների աշխատակիցներին խնդրել են հեռանալ՝ նշելով, որ նախկին նախագահն «ընդմիջման կարիք ունի»:

Հունվարին 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրական ձայն, ինչն ապահովել է նրա հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրություններում:

Ավելի ուշ Վ. Պուտինը շնորհավորել է Բայդենին նախագահական ընտրություններում հաղթելու համար: Նա հեռագիր է ուղարկել՝ հաջողություններ մաղթելով ԱՄՆ նոր նախագահին:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները գրոհել էին ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը քննադատեց բռնությունը Կապիտոլիումում և խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Թրամփի իմպիչմենթի մասին բանաձև ընդունելու որոշման օգտին, այն կքննարկվի Սենատի կողմից:

Ավելի վաղ Սենատի մեծամասնության առաջնորդ դեմոկրատ Չակ Շումերը նշել էր Սենատի՝ քաղաքական գործչի իմպիչմենթի գործընթացը սկսելու ամսաթիվը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում