copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:00 22-01-2021

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԵՆ «ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ» ԳՈՏԻՆԵՐ COVID-19-Ի ՀԱՄԱՐ

ԵՄ ղեկավարները որոշել են ներդնել համաճարակային «մուգ կարմիր» գոտիներ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մուգ կարմիր գոտիները» նոր տեսակի կորոնավիրուսի հատկապես մեծ տարածվածությամբ վայրերն են լինելու, պարզաբանել է ֆոն դեր Լեյենը: Նա ավելացրել է, որ նման տարածքներում կարող են ընդունվել շարժման նպատակային սահմանափակումներ: «Մուգ կարմիր գոտիներից հեռացողներից կարող է պահանջվել, որ մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնեն և մեկուսանան Եվրամիության սահմաններում համապատասխան վայրը հասնելուց հետո»,- ասել է ԵՀ ղեկավարը: Նրա խոսքերով, նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի սահմաններն ամբողջությամբ չփակվեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ ղեկավարներն առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում ներքին և արտաքին սահմանները փակելու հարցը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում