copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:20 20-01-2021

«ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ». ԿՈՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆ

«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքների բնակչությանը ռուսական դեղամիջոցներով կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու հարցով: Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի ու Առողջապահության, պաշտպանության հանձնաժողովներում համապատասխան արձանագրություններն արդեն իսկ հավանության են արժանացել։ ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ընդգծել է. «Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա: Տվյալ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր»: Հավելենք, որ հունվարի 18-ին ՌԴ մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ կատեգորիաների համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները: Բնակիչները կարող են անվճար պատվաստվել գրանցված երկու պատվաստանյութերից մեկով՝ «Սպուտնիկ V» կամ «Էպիվակկորոնա»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում