copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:55 20-01-2021

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԵՐԲ ԿՏԱՊԱԼՎԻ ԷՐԴՈՂԱՆԸ

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարծում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհեռանա իշխանությունից, որը պայմանավորված կլինի 1997-ի փետրվարյան Թավշյա հեղաշրջման համար պատասխանատու ուժերի ազդեցությամբ:

Դավութօղլուի խոսքով, Էրդողանն այժմ իրեն վստահված աջակցությունը փոխանցում է այս ուժերին: Նախկին վարչապետը պնդում է, որ այս գործելաոճը FETO-ի (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության) մարտավարությունն է:

Դավութօղլուն թվիթերյան իր էջում գրել է, որ միայն արտաքինից է թվում, թե Էրդողանը ղեկավարում է երկիրը: Քաղաքական գործիչը համոզված է, որ հաջորդ փուլում նրան տապալվելու են, իշխանությունն անցնելու է ընդդիմադիր գործիչներին:

1997-ի փետրվարին Թուրքիայի ռազմական ղեկավարները հուշագիր են ստորագրել, որով երաշխավորվում էր երկրի պահպանումը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից ելնելով: Այն ժամանակ վարչապետը և Իսլամիստական ​​բարեկեցության կուսակցության հիմնադիր Նեջմեթթին Էրբականը ստիպված էին ստորագրել այն: Իսկ չորս ամիս անց Էրբականն իր պաշտոնից հրաժարական է տվել, և լուծարվել է Բարեկեցության կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում