copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:21 20-01-2021

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԱՐՄԱԹՆ ՕԴՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Երկու տարուց Հայաստանում հնարավոր կլինի անօդաչու թռչող սարքերի նախագծման ու պատրաստման, տեխնիկական սպասարկման և կառավարման համար տարեկան պատրաստել 1750 մասնագետ:

Այս մասին հայտարարեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավարները՝ ազդարարելով «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկի մասին։

Միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը նշեց, որ նման մասնագետների անհրաժեշտությունը հատկապես նկատվեց արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Միևնույն ժամանակ ԱԹՍ-ների գծով կրթությունը տարեցտարի պահանջված է դառնում նաև քաղաքացիական կյանքում, քանի որ ԱԹՍ-ների ոլորտը ժամանակակից տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից է։

«Արմաթն օդում» ծրագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում այս տարի հիմնել ԱԹՍ կրթական 25 աշխատանոց, իսկ հաջորդ տարի՝ ևս 40-ը, ուր 15-18 տարեկանները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։

Ընդ որում, ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի, կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները. վերջիններս, սվորաբար, ունեն ռազմական նշանակություն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում